Ով ենք մենք

Վերապատվելի, հայր Մեսրոպ Թոփալյան, Մագ., աստվածաբանության դոկտոր

Հենց ինքը՝ վերապատվելի, հայր Մեսրոպ Թոփալյան, Մագ., աստվածաբանության դոկտոր, ծնվել է Լիբանանի Քֆարդելաքոս-Զղարտայում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա Վիեննայի համալսարանում աստվածաբանություն և փիլիոսոփայություն է ուսումնասիրել (1968-1973) և 1973-ի սեպտեմբերի 9-ին ձեռնադրվելուց հետո Վիեննայի Մխիթարյան միաբանությունում հին և նոր հայերեն դասավանդել (1973-1979): Նա «Հանդես ամսօրյա թերթ հայկական լեզվաբանության համար»-ի գլխավոր խմբագիրն է եղել (1984-1987): Նա նույն համալսարանում վաստակել է աստվածաբանության մագիստրոսի (1986) և դոկտորի (1987) կոչում: Որպես օգնական ու պաստոր՝ նա ծառայել է Վիեննայում, Լոս Անջելեսում, Բեյրությում և 2002-ից սկսած՝ Լիբանանի Անջարում: Հայր Թոփալյանը հայտնի է որպես քարոզիչ ու բազմաթիվ հայկական լրագրերի և թերթերի արտահաստիքային գրող՝ Մեսրոպ Հայունի կեղծանվամբ: Նա ավելի քան 55 գրքերի հեղինակ է, որոնց գլխավոր թեմաները հոգևորությունը, լեզվաբանությունը, տիրամորը վերաբերող աստվածաբանությունը և գրականությունն էին: 2003-ից սկսած նա՝ որպես հիմնադիր-խմբագիր, տպագրում է «Մուսալեռ հայկական կաթոլիկ ամսագիրը» և «Մարիամ տիրամոր աստվածաբանություն տեղեկագիրը»:

Դիքրան Ա. Չաբլաքյան

“Պրն Դիքրան Ա. Չաբլաքյանը Սինգապուրի քաղաքացի է՝ ծնված 1952-ին Լիբանանի Բերյութում: Պրն Չաբլաքյանն իր ավագ դպրոցն ավարտել է Բերյութի Միջազգային քոլեջում և Գործարարության կառավարման իր աստիճանը ստանալու համար ընդունվել Բեյրութի Ամերիկյան համալսարը:

Պրն Չաբլաքյանը հիմնադրել է «ՆյուԹեքը»՝ մի ընկերություն, որը կենտրոնացած է Միջին Արևելքում ՏՏ տարածման վրա: 2005-ի սկզբին «ՆյուԹեքը» 10 մլն $-ի շուկայական կապիտալացմանը հասնելուց հետո միաձուլվում է երկու այլ ընկերությունների՝ ACT-ի և Elite Computer Services-ի հետ՝ երկուսն էլ Սաուդյան Արաբիայում, ձևավորում EJADA կոչվող միաձույլ ընկերությունը: Այսօր EJADA-ն տարածաշրջանի ամենաընդարձակ ընկերությունն է, որ 600 աշխատակից և 200 մլն $-ի տարեկան եկամուտ ունի: Պրն Չաբլաքյանը 1998-ին նաև հիմնադրել է CompuMe-ն՝ «Միջին Արևելքի համար մեկ մեգախանութը»: Դրա արտոնությունները տարածվում են ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Բահրեյնի վրա: 2007-ի սկզբին CompuMe ՍՊԸ Դուբայի գործընկերությունը միաձուլվում է i2 Group-ի հետ, որը տարածաշրջանի 23 երկրներում (Միջին Արևելք, Աֆրիկա և ՄԹ) «Նոկիա»-ն ներկայացնող բջջ. հեռախոսների 300 գործող խանութներ ունի: 2013-ի սկզբին ընկերությունը CompuMe ապրանքանիշը վաճառելուց հետո իր CompuMe անունը փոխում է TecBuy. ներկայումս նա TecBuy գլխավոր գործադիր տնօրենն է: Վերջին տասը տարվա ընթացքում պրն Չաբլաքյանը ներդրումներ է արել զանազան գործարարություններում և իր գործարարության հորիզոնն ընդարձակել ողջ Եվրոպայով, Միջին Արևելքով, Աֆրիկայով, Ճապոնիայով ու Թայվանով: Պրն Չաբլաքյանը խոսում է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն ու հայերեն:”

Քրիքոր Ք. Ջաբուրյան

“Հայկական արմատներ ունեցող լիբանանցի լինելով՝ Քրիքոր Ք. Ջաբուրյանը համաշխարհային ձեռնարկատեր է, ով հիմնել և աշխատեցնում է մի շարք գործարարություններ, որոնք ընդգրկում են Միջին Արևելքը, որտեղ էլ նա ավելի քան 30 տարի ապրում է: Նա իր կրթությունը սկսել է կաթոլիկ մի դպրոցում՝ Լիբանանի Ecole Mesrobian Bourj Hammoud-ում, հետո տեղափոխվել Մխիթարյանների դպրոց՝ Hazmiyah և ապա՝ Ecole Des Arts et Metiers: Ֆրանսիայում ավագ դպրոցն ավարտելուց հետո նա էլեկտրական ինժեներության մագիստրոսի կոչումով Հայաստանում ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը և տեղափոխվել Միջին Արևելք, նախ՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք՝ Աբու Դաբի, իսկ հետո՝ 1988-ին, Դուբայ, հիմնելու Gulf Computer Support Systems-ը՝ իր գրասենյակները տարածելով Պարսից ծոցի համագործակցության երկրների բոլոր գլխավոր քաղաքներում:
Տարածաշրջանում կապիտալացվելով արագ ենթահամակարգի աճով՝ նա այնուհետև հիմնել է մի առանձին ընկերություն, որը նվիրված է լինում օդանավակայանների ցամաքային ծառայությունների սարքավորումների ապահովմանը, AIRPO-TECH ՍՊԸ-ն, կառուցելով հաճախորդների մի տպավորիչ թղթապանակ և խաչաձևելով ողջ երկրագունդը՝ ստանալու նորարարական ապրանքներ, որոնց նպատակն աճող շուկայի կարիքները բավարարելն է: Նրբորեն զինված գործարար հնարագիտությամբ Քրիքորը շուկայավարության, վաճառքի, նախագծային ու ֆինանսական տաղանդները համադրում է բացառիկ մարդկային հմտությունների հետ թե՛ իր անձնակազմի հետ շփվելիս, թե՛ հաճախորդների. նա նաև բազմալեզու է. սահուն տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին ու հայերենին:
Վայելելով թե՛ իր գործարար, թե՛ ընտանեկան կյանքերը՝ նա Դուբայի Պտուտական ակումբի գործուն անդամներից է, Chaine Des Rotisseurs-ի և Դուբայի Համաշխարհային առևտրի ակումբի անդամներից:”

Կոկո Գարաբեդ Սաքայան

Կոկո Գարաբեդ Սաքայան, ծնվել է Լիբանանի Անջարում, 1968-ի նոյեմբերի 22-ին: 1988-1990-ին ուսանել է Բեյրութի Թորոս Ռոսլին ստեղծագործական արվեստի ակադեմիայում: 1993-ին տեղափոխվել է Իտալիայի Վենետիկ և ավարտել Վենետիկի ստեղծագործական արվեստի ակադեմիան: 1999-2003-ին բազմիցս այցելել է Միացյալ Նահանգներ, Դեթրոյթում, Լոս Անջելեսում, Վաշինգթոնում և Վիջինիայում մենացուցահանդեսներ տվել: 1999-2003-ին գլխավորապես ապրել է Ավստրիայի Վիեննայում, մենացուցահանդեսներ տվել Վիեննայում և Դոններսկիրխենում: Նա մենացուցահանդեսներ է տվել նաև Իտալիայում և Լիբանանում: 2012-2013-ի ընթացքում Կոկոն աշխատել է Լիբանանի Անջարում եղող Ռոզարի հայկական եկեղեցու ս. Մարիամի խորանի 12 նկարների իրագործման վրա: Իր գեղարվեստական ասպարեզի ընթացքում բազմաթիվ պարգևներ և հավանություններ է ստացել:

Մոնտեգրապպա

1912-ից սկսած՝ Մոնտեգրապպան Բրենտա գետի ափին եղող նույն պատմական շինությունում գրենական պիտույքներ է արտադում: Գետն անցնում է Իտալիայի հյուսիս-արևելյան ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ պատմական Բասսանո դել Գրապպա քաղաքի միջով: Նրա իտալական ժառանգությունն ընկերության դեմքի համար կարևոր բաղկացուցիչ է. այն, որ նա իտալական առաջին գրիչ արտադրողն է: «Իտալականությունը» Մոնտեգրապպայի ավանդույթի սիրտն է: Դրանով է ուղղորդվում ընկերության փիլիսոփոյությունը:

Հիմնված լինելով որպես «Manifattura pennini d’oro e penne stilografiche» («Ոսկե գրչածայրերի և ինքնահոս գրիչների արտադրող») Իտալիայի պատմության մի մրրկածուփ ժամանակահատվածում՝ Մոնտեգրապպան տարածաշրջանի պատմության կողմնակի արտադրանքն է: 19-ից 20-րդ դարաշրջան անցումային գոտին ականատես եղավ աշխատանքային պայմանների փոփոխության, հողայինից քաղաքայինի անցումների: Մոնտեգրապպան, որ ի սկզբանե հայտնի էր որպես ELMO, իր շահույթն ապահովում էր տեղացի տաղանդների, աշխատուժի մի ընկերությամբ, որ ի վիճակի էր նրբորեն պատրաստված իրեր արտադրելու երկաթագրիչով, փետրափունջով և կառուղիով՝ նպատակ ունենալով գերազանցության հասնել:

Մոնտեգրապպան առաջիններից մեկն էր, որ ցելյուլոիդ և գալալիթ օգտագործեց՝ դրանք բարձրացնելով, դարձնելով բարձրակարգ գրիչների համար օգտագործվող նյութեր: Ընկերության հմուտ վարպետներն ի վիճակի էին արտադրական գործընթացը կատարելագործելու ինքնատիպ և ճշգրիտ տեխնիկական որոշումներով, որոնք գրիչները ձևավորողների գեղարվեստական գործերի համար հենք էին ծառայում: Հաջորդած հարյուրամյակների ընթացքում Մոնտեգրապպան բազմաբյուր նմուշներ էր արտադրելու, հիմա արդեն բարձրաոճ հավաքածուների համար:

Մոնտեգրապպայի գրիչները պատմության մեջ իրենց ուրույն դերն են խաղացել՝ 20-րդ դարի հանգուցային պահերին օգտագործվելով փաստաթղթեր ստորագրելու համար: Հռչակավոր իտալացի առաջնորդները, որոնց թվից են Վիկտոր Էմանուել Գ-ն և Բենիտո Մուսոլինին, Մոնտեգրապպայի գրիչներն են օգտագործել: Դարավերջի ռուս առաջնորդներից Բորիս Ելցիննն իր Վիշապ գրիչը 2000 թ.-ի հունվարի 2-ին տվեց Վլադիմիր Պուտինին և այդ գրիչով խորհրդանշականորեն իր իշխանությունը հանձնեց նրան: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը բոլոր պաշտոնական փաստաթղթերը Մոնտեգրապպա Էքստրա 1930-ով է ստորագրում: