Ինչպես առաջացավ «Էրեբունին»

«Էրեբունի» նախագիծը սիրո տքնաջան աշխատանքի արդյունք է, որ ծնունդ է առել մեր Հայաստան պետության հանդեպ մեր տածած պատկառանքից. այն ոչ թե սոսկ ցեղասպանության հիշատակ է, այլև հուսառատ և բերկրալի հայացք՝ դեպի մեր ազգի ապագա բարգավաճումն ու զարգացումը:
Նախագիծն իր կատարման վարպետությամբ համադրել է տարաբնույթ տաղանդներ՝ ներառյալ աստվածաբանական հետազոտություններ, գործարար ճարտարամտություններ, լուսաբանություն և ձևավորում, ինչպես նաև Մոնտեգրապպայի՝ աշխարհի առաջնակարգ գրչագործիքներ կերտողների նշանակալի վարպետությունը:

Ովքեր մտահղացան «Էրեբունին»

Նախագծի առաջին գաղափարը ծնվեց Քրիքոր Ք. Քաբուրյանի և Դիքրան Ա. Չաբլաքյանի մեջ, ովքեր համատեղ աշխատում էին վերապատվելի, հայր, դոկտոր Մեսրոպ Թոփալյանի և Կոկո Գարաբեդ Սաքայանի հետ՝ ձևավորելու «Էրեբունի» գրչանախագիծը:

Ծագեց «Էրեբունի»-ի՝ որպես ցեղասպանության 100-րդ տարելիցի հոգևոր ու մտավոր հիշատակի գաղափարը:

Դա հիշողության և հույսի մի ստեղծագործական տեսություն էր, ապագայի մի տեսություն, որ ընդգրկում էր մեր մեծաշուք ազգի պատմությունն ու արմատները:

Ծագեց «Էրեբունի»-ի՝ որպես ցեղասպանության 100-րդ տարելիցի հոգևոր ու մտավոր հիշատակի գաղափարը:

Նրա արմատներն անցյալում են, սակայն ապագայում ծաղկելով, ժամանակը, տիեզերական բարեշրջումը հոսում է «Է»-ի ներսում: Սա «ԷՐԵԲՈՒՆԻ»-ի առեղծվածն է:

Բարդագույն խնդիրը զորեղ ազգային և աստվածաբանական թեմաները սահմանափակ տարածության վրա համդրելն էր. ստեղծագործական սահմանները ծայրաստիճան ազատ էի թողնված. մենք շոշափեցինք առանցքային հատվածները, որոնք խիստ կարևոր էին այն թեմայի համար, որ սկսվում էր «Էրեբունի»-ով: Այս բառն սկսվում է մեծատառ Է-ով, որը հայոց այբուբենի յոթերորդ տառն է: Մեծատառ Է-ն հայերի համար լոկ տառ չէ. այն նախևառաջ ժամանակի և հավիտենության Տիրոջ՝ Աստծու անունն է (Ելց 3:14):

Անցյալը, ներկան և ապագան, մի բառով ասած՝ ժամանակը, միշտ հոսում է «Է»-ի հավերժության ներսում: Այս «Է»-ն անցյալն ու ապագան, ժամանակավորության ներկան և հավերժությունը, որին ականավոր հայ բանաստեղծ Դանիել Վարուժանը, ով 1915-ի ցեղասպանության ժամանակ նահատակվեց, ձոն է հղել՝ ասելով. «Դու Կյանք ես: Դու Հավիտենական Սեր ես: Թող խորին բարեպաշտությամբ Քո առջև ծնկեմ»:

Այս «Է»-ն, որ ամեն մի հայկական եկեղեցու բարձր զոհասեղանի վրա ոսկով փորագրված է, իրազեկում է Աստվածային Հավերժության ներկայության ժամկոչը մարդկային ժամանակավորության մեջ:

Ծնվում է Գրիչը

Գրչի վրայի գլխավոր պատկերը «Զվարթնոց» եռագմբեթ եկեղեցին է՝ հայկական ճարտարապետության յոթերորդ դարի գլուխգործոցը, որ խորհրդապատկերում է հայոց հավատքն առ Սուրբ Երրորդությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին:

«Հավերժական կրակը» 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին վառված հավերժական կրակն է՝ ի խորին պատկառանք ապրիլի 24-ի նահատակների, որը հիմնվել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում՝ Երևանում, 1967 թ.-ի նոյեմբերի 29-ին:

Նուռը հայկական մշակութային կյանքի խորհրդանշանն է:

«100»-ը հայոց ցեղասպանության հիշատակն է (1915-2015): «Կռունկը»՝ գաղթի և սփյուռքի հայոց ավանդական խորհրդանիշը:

«Էրեբունի»-ն այս նախաձեռնության անունն է, որը նաև անձնավորում է Հայաստանը:

Հայկական «Եկեղեցին» մեր շնչերի տաճարն է:

«Կռունկը» գաղթի հայոց ավանդական խորհրդանիշն է: Այն նաև ներկայացնում է հայոց սփյուռքը:

«Հավերժության անիվը»՝ ութ ծաղկող անվաճաղերով, հավերժության հայկական խորհրդանիշն է:

«Արարատ լեռը» հայ ժողովրդի և հայոց աշխարհի պատկերն է և նրանց գոյատևման խորհրդանիշը:

«Է»-ն կազմում է փակ գրչամարմինը:

Բուռն զգացմունքների համագործակցություն

“Ի վերջո մենք համագործակցել ենք Մոնտեգրապպայի՝ աշխարհի գրչագործիքներ նրբագույնս կերտողներից մեկի հետ: Ի դեմս Մոնտեգրապպայի՝ մենք գտել ենք հմուտ վարպետների, յուրաքանչյուր մանրամասն համակ ուշադրությամբ պարուրողների և աշխարհի նրբագույն գրչագործիքներ ստեղծելու մի իսկական տենչի, որն էլ «Էրեբունի»-ի համար ուզում էինք:
Հուսով ենք, որ դուք այս ապրանքն այնքան կգնահատեք, որքան մենք այն ստեղծելիս:

We hope you treasure this product as much as we treasured creating it.